ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ռուսաստանում սեպտեմբերի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18 780 նոր դեպք, առողջացել է 18 737 քաղաքացի, գրանցվել մահվան 796 դեպք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6 993 954 դեպք, որոնցից 6 255 475-ն առողջացման, 186 407-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 552 072 պացիենտ:
Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել 1549 քաղաքացու մոտ, մահացել է 55, առողջացել 1356 մարդ։
--00--ԱՀ