ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Գործարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իրավունք չունի Վազգեն Սարգսյանի անունը տալ։
Այդ մասին «Ժամադադար Հուսիկ Արայի հետ» հաղորդման շրջանակներում հայտարարել է երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։
«Մարդիկ կան, որ իրավունք չունեն սպարապետի անունը տալ։ Այդպիսիններից է այդ Խաչատուր Սուքիասյանը։ Ինքն ո՞վ ա, որ Վազգենի անունը տա ընդհանրապես։ Կամ ի՞նքն է քաղաքականության մեջ, ինքն առևտրակա՞ն չի, բա թող մնա իր բիզնեսի մեջ», - նշել է Շուշան Պետրոսյանը։
Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել հինգշաբթի երեկոյան 24News-ի կայքում և 24TV յութուբյան էջում։
--00—ՄՀ