ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24 News
Բաքվից զանգեցի տուն՝ պարզվեց զույգ աղջիկ եմ ունեցել: 24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նախկին ռազմագերի Պերճ Ավետիսյանը պատմեց իր հուշերի և ապրումների մասին։
Պատերազմի ժամանակ նա զորակոչվել է բանակ, մարտական գործողություններին մասնակցել է Մատաղիսում, որտեղ էլ նահանջի ժամանակ իր ընկերների հետ միասին ետ է մնացել հիմնական զորքից, մոլորվել և ի վերջո տեղակայվել զորամասում։ Մեր հետ զրույցում Պերճը նշեց, որ ինքը վերջին հայն է, որը դուրս է եկել Մատաղիսից։ Ի դեպ նա և իր ընկերները գերեվարվել են հենց այդտեղից։
Պատմելով մանրամասները՝ նա նշեց, որ իրենք շրջափակված էին և զորամասի բունկերում էին մնում։ Նրանք կարող էին ամեն ինչ պայթեցնել, բայց ադրբեջանցի մի սպա զենքերը վայր է դրել և ասել, թե չեն ուզում իրենց սպանել։
Մանրամասները՝ տեսանյությում։
--00—ՄՀ