ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ադրբեջանը դեռ 2000-ականներից հայտարարում է, որ պատրաստվում է ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովի ձևավորումից հետո պարզ կլինի՝ պատերազմի տեղը և ժամը չեն իմացել:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմելով՝ վարչապետը կոչ արեց խոսել նաև ընդդիմադիրների հակասությունների մասին:
«Դուք ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չեք կանգնեցրել՝ իմանալով, որ պատերազմը կանգնեցնելու ձևը ձեր նշած տարածքներից հրաժարումն էր, հիմա որտե՞ղ ենք ճիշտ արել ու ո՞րն ենք սխալ արել», - ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ անձամբ է գնացել Սյունիքի մարզ ու խնդիր դրել Սյունիքի ինքնպաշտպանության ջոկատներ ձևավորելու:
«Էդ որտեղ է գրված, որ այդ 10 կիլոմետրի 90 տոկոսը դրանից առաջ գտնվող չեն կարողացել պաշտպանել, հենց էդ վերջին կտորը պետք է պաշտպանենք», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե երբ Հայաստանը բանակցել է տասը և ավելի տարի, հստակ արձանագրվել է, որ Զանգելանի, Ղուբաթլուի, մյուս շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
Նա կրկին մեջբերեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ, ըստ վարչապետի, Շուռնուխի վարչական տարածքից այն կողմ Ադրբեջան է:
«Ի՞նչն է բարդ իմ ասածի մեջ, որը չի ընկալվում»,- ասաց նա:
--00--ԱԹ