ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Իշխանությունը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգում հաստատել բռնապետություն՝ մեկ ուժի կենտրոնացմամբ։ Այսպես արհամարհվում է ժողովրդավարության պահանջը»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին:
«Ինչպե՞ս կարելի է առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, առանց հանրային լսումներ կազմակերպելու նման փոփոխություններ անել։ Նրանք թքած ունեն հանրության կարծիքի վրա և դա չեն թաքցնում։ Հուսալ, որ նրանք, ժողովրդավարության բաստեոն հայտարարելով, ժողովրդավարական գործընթացներ առաջ կտանեն, սխալ է: Նրանք ամեն ինչ անում են բռնապետություն հաստատելու համար»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ