ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին աղջիկը հայտնաբերվել է Երևանում և ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Հանգամանքները պարզվում են։