ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին նախազգուշացրել է զերծ մնալ Իրանի սահմաններին թշնամական ցանկացած գործողությունից: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Իրանցիների թշնամիներն, անխոս, ջախջախիչ պատասխան կստանան ցանկացած անգրագետ և անխոհեմ գործողության դիմաց, նրանք մեծ կորուստներ կկրեն»,- ասել է նա:
--00--ԱԹ