ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24 News
Հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:
Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
--00—ՄՀ