ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
«Իմ քայլը» հիմնադրամի անդամները տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Առայժմ ուսումնասիրման փուլում ենք։ Դրանք ավարտելուց հետո կանցնենք ծրագրերի հաստատմանն ու իրականացմանը։
Ոգևորված ենք մեզ ներկայացված նոր գաղափարներով և անհամբեր սպասում ենք դրանք հանրությանը ներկայացնելուն»,-ասված է գրառման մեջ։
--00—ԼՄ