ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ առողջապահության նախարարության էջում հրապարակվել է աղյուսակ, որում կարմիրով նշված են մահերը, կանաչով՝ պատվաստումները:
Ըստ նախարարության՝ այս պարզ աղյուսակը հերթական անգամ ապացուցում է, որ այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է, COVID-19-ի հետևանքով մահերը տասնյակ անգամներ ավելի քիչ են:
1 մլն․ բնակչի հաշվով, Հայաստանում քովիդային մահերը տասնյակ անգամներ գերազանցել են այն երկրների մահերի ցուցանիշները, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է (տվյալները՝ հոկ․ 26 - նոյ․ 1, 2021թ․-ի դրությամբ):
Պատվաստումային գործընթացի մեկնարկից՝ 2021թ․ ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 24-ը Հայաստանում կատարվել է ավելի քան 677,000 պատվաստում, որից երկրորդ դեղաչափ ստացել է պատվաստվածների ընդամենը 7%-ը։
Համավարակի դեմ պայքարում պատվաստումների դերի ու արդյունավետության մասին Հայաստանում իրազեկման արշավներ սկսվել են նախքան պատվաստումային գործընթացի մեկնարկը:
--00--ԱԹ