ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ, նոյեմբերի 8-ին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 34 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 10 խախտում։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
--00—ԼՄ