ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով իր գլխավորած ընտրանուն դժվար կլինի Մունդիալի ուղեգիր նվաճել:
«Խոսում ենք այն մրցակցի մասին, որին լավ ճանաչում ենք (Հեղ. խոսքը Հյուսիսային Մակեդոնիայի մասին է): Դժվար է լինելու աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը, բայց փորձելու ենք հնարավորինս լավ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց մասնագետը: Կապառոսի կարծիքով ֆուտբոլիստների քիչ խաղաժամանակ ստանալն ակումբներում չի կարող ազդել նրանց որակների վրա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 11-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Խաղը կմեկնարկի 21:00-ին:
--00--ԱՀ