ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
Հանդիպումը տեղի է ունենում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հանդիպման օրակարգում միջազգային, տարածաշրջանային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր են: Երկու երկրների պաշտոնյաները քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը:
--00—ՄՀ