ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզի Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, այդ մասին հայտնում է Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը, գրում է «Արմենպրես»-ը:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր՝ Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան:
«Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:
Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել ֆրանսիահայ հայտնիները:
Մանրամսները՝ սկզբնաղբյուրում:
--00—ԼՄ