ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամների իրականացրած բողոքի ակցիայի մասին 24News-ին հայտնեցին հետևյալը. «Ֆրանսիայի՝ վերջերս ձևավորված կառավարությունում նախագահ Մակրոնը մշակույթի նախարար է նշանակել աջակողմյան քաղաքական թիմի հայտնի դեմքերից Ռաշիդա Դատիին, որը Մեհրիբան Ալիևայի ընկերուհին է և ունի պրոադրբեջանական հայացքներ:
Հունվարի 27-ի առավոտյան ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամները փող և կարմիր ներկ են լցրել նախարարության դիմաց: Փողը՝ ի նշան Ռաշիդա Դատիի՝ կառուպցիայի մեջ թաթախված լինելու հանգամանքի է օգտագործվում, իսկ կարմիր ներկը խորհրդանշում է Արցախում թափված հարյուրավոր հայերի արյունը, որի մեղսակիցը նաև Դատին է (ըստ ակցիայի մասնակիցների), քանի որ սատարում է Ադրբեջանին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ֆրանսիայի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես քաղաքապետի իրենց թեկնածու ներկայացնել Դատիին, ինչը ֆրանսահայերն անթույլատրելի են համարում:»:
--00—ԱՊ