ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24 News
Ավարտվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) ձևավորման գործընթացը։
«Այբ» կրթական հիմնադրամից հայտնում են, որ առաջիկա երկու տարում ՀԽ-ի լիազորությունները կատարելու են՝
Արամ Փախչանյանը,•
Արթուր Բերդը,•
Արտակ Հովհաննիսյանը,•
Դավիթ Յանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Բունարջյան),•
Կարեն Մուսայելյանը,•
Կարո Սարգսյանը,•
Տիգրան Հարությունյանը։•
Հիմնադրամի ՀԽ-ն բաղկացած է յոթ անդամից, որոնք ընտրվում են «Այբ»-ի կանոնադրությամբ սահմանված երեք խմբերից: Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի ընտրությունները կայացել են ըստ գործող կանոնակարգի՝ թափանցիկության, համայնքի ներառականության և արդյունավետության սկզբունքներով։
Կառավարման այս կազմը, որում «Այբ» գաղափարի ակունքներում կանգնած նվիրյալներ են, կառաջնորդի հիմնադրամին դեպի նոր ու նշանակալի կրթական նպատակներ և կշարունակի «Այբ»-ի՝ լավագույն կրթությունը բոլորին հասանելի դարձնելու առաքելությունը։
«Այբ» համայնքը երախտագիտություն է հայտնում 8-րդ գումարման հոգաբարձությանը՝ մարտահրավերներով և անորոշությամբ լի ժամանակահատվածում հիմնադրամի ռազմավարական կառավարումն ապահովելու, ծրագրերի զարգացմանն ու ազդեցության շրջանակի ընդլայնմանն անմիջականորեն նպաստելու համար։
--00—ՄՀ