ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է նա։
«Ջերմորեն ողջունում եմ Բաքվի կողմից 10 հայ կալանավորների ազատ արձակումը, որպես Ադրբեջանի ղեկավարի և Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քննարկումների արդյունք։ Սա կարեւոր մարդասիրական ժեստ է, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը»,- գրել է նա։
Հիշեցնեք, որ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ զինծառայողի։
--00--ԱՀ