ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Վերջիններիս կարելի է ծանոթանալ՝ մուտք գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Թափուր աշխատատեղեր» ենթաբաժին։ Հարթակում ներկայացված են մանրամասներ՝ հայտարարված մրցույթների պարտադիր պայմանների, պահանջվող փաստաթղթերի, ընթացակարգերի և այլնի մասին։
«Շահագրգիռ բոլոր քաղաքացիներին առաջարկում ենք հետևել կայքի տվյալ ենթաբաժնում արվող պարբերական թարմացումներին և դիմումները ներկայացնել հայտարարություններում նշված ընթացակարգի և ժամանակացույցի համաձայն»,- հայտնում են նախարարությունից։
--00--ԱԹ