ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկներին է մոտեցել մի կին ու հայտնել, որ Սասունցի Դավթի հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։
Այս պահին փորձում են պարզել մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրը սահմանազատել են: Ժամանել է նաև Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ժամանել է նաև դատական բժիշկը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը 55-60 տարեկան է, նա հանկարծամահ է եղել։
--00--ԱԹ