ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24 News
Հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Սերգեյ Առնոլդի Mercedes G մակնիշի և 29-ամյա Ազատ Անտոնյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Սիրանուշ Անտոնյանը, 6-ամյա Արմեն Հովհաննիսյանը և Mercedes-ի վարորդ Ս. Առնոլդը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վարորդն աշխատում է «Մարսեա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:
--00—ՄՀ