ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ղրղզստանում պառլամենտը արտահերթ նիստ է գումարել և քննարկում է ՀԱՊԿ կազմով Ղազախստան ռազմական ուժ ուղարկելու հարցը: Ղրղզները արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Ղազախստանի գործողություններին:
Եթե մենք պառլամենտում խելքը գլխին ընդդիմություն ունենայինք, կապիտուլյանտային ստատուսներ գրելու փոխարեն Ազգային ժողովի արտահերթ նիստ կպահանջեին ու կքննարկեին հայկական ուժերի` Ղազախստան ուղարկելու հարցը, դրանց կիրառության սահմանները և խնդիրները:
Բայց դե ումից ինչ ակնկալես: Շարունակեք ստատուս գրել ու խնդմնդալ»:
--00--ԿԿ