ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24 News
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել:
Երևանյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, «Արարատի» ղեկավարության և մարզչի հանդիպումից հետո կողմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը:
Գլխավոր մարզչի հետ միասին ակումբից հեռացել են նաև Բիչախչյանի օգնականներ Ֆելիքս Խոջոյանը և Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանը «Արարատը» գլխավորում էր 2020 թվականի ամառվանից: Վերջինիս գլխավորությամբ ակումբը 13 տարվա դադարից հետո կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր, ինչպես նաև հաջողության հասնել եվրագավաթներում՝ հաղթահարելով մեկ փուլ։
--00—ՄՀ