ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջաին հանդիպմանը: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջաին հանդիպմանը: ISNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։
«Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել»,- ընդգծել է Խաթիբզադեն:
--00--ՍԳ