ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Երկուշաբթի օրվանից Բաքվից դեպի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Ուղևորությունները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
--00--ԿԿ