ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24 News
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են Կոտայքի մարզպետի կողմից: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից պարգևատրման են արժանացել բժիշկներ՝ Գևորգ Վարդանյանն ու Նովլետ Զարդարյանը։
«Անգնահատելի է թիկունքը մշտապես պահող և զինվորի կողքին գտնվող մեր բժիշկների սխրանքները, ովքեր իրենց ուսերին են կրում կյանքերի փրկության պատասխանատվությունը:
Բարի ծառայություն՝ զինվորական և Հիպոկրատի երդման ներքո»,-ասված է մարզպետարանի գրառման մեջ
--00—ՄՀ