ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24 News
Մոսկվայում, 86 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլևը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա որդին՝ Վասիլի Կուրավլևը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանը գտնվում է Կոմունարկայի թիվ 40 կլինիկական հիվանդանոցում՝ թոքաբորբ ախտորոշմամբ, բժիշկները չեն հաստատել COVID-19-ի առկայությունը։ Չորեքշաբթի նա տեղափոխվել է մեկ այլ բուժհաստատություն՝ վերականգնողական նպատակով։
--00--ՍԳ