ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
«Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի են առնվել նրա մարդկային որակները, մասնագիտական ունակությունները և կյանքի փորձը։ Վստահ եմ, որ լավ ընտրություն ենք կատարել, քաղաքացիները կգնահատեն»,- այս մասին 24News- ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Նախորդ տարիներին ականատես ենք եղել նախագահի ինստիտուտի որակազրկման և անգործության, Խաչատուրյանը պետք է իր առաջ խնդիր դնի այդ ինստիտուտի հեղինակությունը բարձրացնելու համար և սահմանադրական գործիքակազմով տարբեր պրոցեսներին ազդեցություն ունենա»,-ավելացրեց նա:
Խոսելով Արմեն Սարգսյանի հրաժարականի ներկայացրած պատճառների մասին՝ պատգամավորը նշեց, որ Արմեն Սարգսյանը հանրության մոտ հիշվել է ոչ միանշանակ կերպարով. «Չեմ ցանկանում անդրադառնալ նրա գործունեությանը, պետք է այդ էջը փակել, Արմեն Սարգսյան քաղաքական գործիչ չկա և չի էլ եղել, մի շրջան ինչ-որ գործով է զբաղվել, անսպասելի էր այլ երկրից նրա հրաժարականը»:
Մանրամասները՝ տեսանյութում։