ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Փետրվարի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:00-ին, հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը կսկսի իր մրցելույթները Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:
34 պետությունների 70 ուժեղագույն դահուկորդներ իրենց ուժերը կչափեն Սկիաթլոն 30 կմ (15կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում:
«Սկիաթլոնին թուլատրվում են մասնակցել միայն բարձր վարկանիշ ունեցող մարզիկները և այն համարվում է դահուկավազքի ամենադիտարժան ձևերից մեկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
--00—ԼՄ