ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը օրերս պապիկ է դարձել, գրում է «Հրապարակ»-ը։
Լույս աշխարհ է եկել Մարգարյանի ավագ որդու առաջնեկը։ Նրան կնքել են տատիկի՝ Տարոն Մարգարյանի տիկնոջ՝ Գոհարի անունով։
Հիշեցնենք, որ 44-ամյա Մարգարյանը բազմազավակ ընտանիքի հայր է, ունի վեց զավակ։
--00—ՄՀ