ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24 News
Փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում, ռումբ է դրված:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
--00—ՄՀ