ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
44-օրյա պատերազմի մասնակիցները փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարահը։ Նրանք պահանջում են հարաբերություններ չհաստատել ադրբեջանական կողմի հետ և այդ համատեքստում նաև դեմ են, որ 2 ադրբեջանցիները ժամանեն Հայաստան։
«Մեր տղերքի արյունը չպիտի չորանա։ Էս պահին սահմանին կանգնած են մեր տղերքը։ Ի՞նչ թուրք։ Թուրքը չի՞ ձեր երեխեքին մորթել»,-ասել է ցուցարարներից մեկը։
Նշենք, որ այսօր՝ առավոտյան, Ազգային ժողովում իշխող թիմի պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ Միլի Մեջլիսի 2 ադրբեջանցի պատգամավորները՝ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, արդեն Հայաստանում են։ Նրանք ժամանել են Երևան՝ մասնակցելու ԵՎՐԱՆԵՍԹԻ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին։
ԱԺ պատգամավոր, հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը առավոտյան ԶԼՄ-ներին հայտնել էր, որ ոչ մի ոչ ֆորմալ հանդիպում չի նախատեսվում, սակայն հայկական կողմն ունի ինստիտուցիոնալ պարտականություններ, որոնք որպես հյուրընկալ երկիր պարտավոր է անել։