ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օ
րենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներ:
Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
--00—ՀԶ