Պուտինը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ. քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

քաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Կողմերը քննարկել են Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը՝ շեշտելով գործնական խնդիրները լուծելու անհրաժեշտությունը տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։ Կողմերը շեշտել են եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կատարելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում։

--00--ԿԿ