ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 4, 24News
Հռոմի Պապ Ֆրանցիսկի և Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը կարող է անցնել Մերձավոր Արևելքում։ Այս մասին կաթոլիկ աշխարհի Սրբազան քահանայապետը հայտարարել է Մալթայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Երկար ժամանակ է, ինչ մտածում է Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման մասին։ Մենք աշխատում ենք դրա իրականացման վրա, մտածում, որպեսզի այն կազմակերպենք Մերձավոր Արևելքում», - ասել է նա։
--00—ԼՄ