ԲՀԿ երիտասարդների միության նախագահը դադարեցնում է լիազորությունները և դուրս գալիս կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

image_750x_624ee6a93ebcb.jpg

Աշոտ Անդրեասյանը դադարեցնում է ԲՀԿ երիտասարդների միության նախագահի լիազորությունները և դուրս գալիս կուսակցությունից։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։



«Հարգելի հայրենակիցներ, թիմակիցներ, ընկերներ, այօրվանից վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության Երիտասարդների Միության նախագահի պարտականությունները և դադարեցնում եմ կուսակցական անդամակցությունս։ 



Այլևս չեմ հանդիսանում նաև ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ։ 

Ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի։

Ինձ համար հայրենիքը բարձրագույն արժեք է, իսկ հանուն հայրենիքի պայքարը առաջնահերթ պարտականություն։ 



Շարունակելու եմ ակտիվ քաղաքական-հասարակական գործունեությունս դավաճանական իշխանության դեմ պայքարի առաջնագծում այժմ արդեն ավելի անկաշկանդ և ազատ։ 

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության և Գագիկ Ծառուկյանի հետ անցել եմ երկար ու քարքարոտ ճանապարհ, որի ընթացքում ձեռք եմ բերել լավ ընկերներ։ 

Շնորհակալություն եմ հայտնում  իմ կուսակցական ընկերներին և գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ 



Հայրենիքը թանկ է ամեն ինչից, իսկ անգործությամբ դու վաճառում ես Հայրենիքդ թուրքին։

 

Առա՛նց թու՛րքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն»,-գրել է Աշոտ Անդրեասյանը։



--00--ՀԶ