Ասկերանի շրջանի առանձնատան բակում դիակների հայտնաբերման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

278995678_722649499180707_8743328738427046196_n.jpg

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի առանձնատներից մեկի բակում՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով թաղված վիճակում 1967թ. ծնված Ա. Թ.-ի և 1977թ. ծնված Ռ. Կ.-ի դիակների հայտնաբերման դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:



Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:



Նախաքննությունը շարունակվում է:



Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՀԶ