ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Այսօր Վիեննայում տեղի է ունեցել կարգավորման գործընթացի շուրջ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը։
«Վիեննայում կայացել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի երրորդ հանդիպումը՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, իսկ ավելի վաղ կողմերը հանդիպել են Մոսկվայում և Վիեննայում։
Երկու երկրներ նույնպես հավաքվել են Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի և Հայաստանի միջև գործընթացն իրականացվում է լիարժեք կարգավորման նպատակով և Ադրբեջանի հետ համաձայնեցված»,- հաղորդում է հեռուստաալիքը։
--00--ՀԶ