Մինչև մայիսի 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

անձրև

Հանրապետության տարածքում`



Մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:



Քամին՝ հարավ-արևելյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝



Մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

--00—ԼՄ