ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, այնուամենայնիվ, նշում ենք Եռատոնը, որովհետև պատմական իրողությունները, որ արդեն տեղի են ունեցել, մեզ համար տոներ են, այդ թվում ՝ Շուշիի հաղթանակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Անդրադառնալով լրագրողերի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե կարող էր կանխել պատերազմը, բայց էլի կլիներ նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի, այդ գործն ի՞նչ ընթացք ունեցավ, ՔԿ նախագահն ասաց․
«Դատախազությունն այդ գործը հանձնել է ՔԿ, ընդունվել է վարույթ, այժմ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծանոթանում են գործին»։
Նրա խոսքով՝պետք է քննություն ընթանա, նոր են վարույթ ընդունել և գործին ծանոթացման փուլն է։
«Որպես իրավաբան՝ ես կարող եմ ասել, որ գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և համակողմանի»,-եզրափակեց ՔԿ նախագահը։
--00--ՀԶ