ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Առավոտյան 07:00-ից մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր, դիմավորելու մեր վարչապետին, սակայն հանդիպումը չի կայացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Ջավաղյանի քույրը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Առավոտյան 07:00-ից ծնողներս ու մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝ դիմավիրելու մեր մեծարգո և հարգարժան, շատ սիրելի, պաշտելի, երկրի գլխավոր հրամանատար՝ վարչապետին…
Բայց, ավաղ, նրանց հանդիպումը չի կայացել, որովհետև վերջինս ուղղակի փախել է Եռաբլուրից։
Այն մարդն է փախել, որը մի քանի օր առաջ ամբիոնից վանկարկում էր «այ տենց, փախնելու եք, ոնց միշտ եք փախել»,- նշել է նա։
--00--ՀԶ