ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 02-ին կողերի կոտրվածքով բուժհաստատություն ընդունված և 2022թ. ապրիլի 10-ին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով բուժվող հիվանդի անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
Նախաքննությունը շարունակվում է։
--00--ՀԶ