Ադրբեջանի Էներգետիկայի փոխնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է գազով ապահովել Արցախի հայերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 2, 24News

1654174658-8604.jpeg

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը, ելույթ ունենալով Բաքվի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում կայացած համաժողովում, հայտարարել է, թե իբր Ադրբեջանը կարող է էներգիայով ապահովել Ղարաբաղում ապրող հայերին, գրում է yerkir.am-ը։

Նա նշել է, որ եթե նման որոշում կայացվի, Ադրբեջանը կարող է դա անել մի քանի ժամվա ընթացքում։

Ըստ ադրբեջանցի փոխնախարարի բարբաջանքի՝ «Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և կարող են օգտվել ադրբեջանական գազից, ինչը նրանց կարժենա ավելի քիչ, քան հիմա»։

«Գլխավոր նպատակը Ղարաբաղը և օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքները կանաչ գոտի դարձնելն է։ Սա նաև նշանակում է, որ այստեղ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ստացվելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրներից։ Այդ տարածքներում նախատեսվում է գազ կիրառել»,- ասել է Սոլթանովը։

--00--ՀԶ