Սլովակիայում հայտնել են, որ ՌԴ-ից նավթի էմբարգոն անհնարին կդարձնի Եվրոպա առաքումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

․

ԵՄ-ի կողմից համաձայնեցված մասնակի էմբարգոյի հետևանքով՝ Սլովակիայում միակ նավթաքիմիական գործարանը և Կենտրոնական Եվրոպայում խոշորագույններից մեկը՝ «Սլովնաֆթ»-ը, ութ ամսից  չի կարողանա նավթամթերք մատակարարել տարածաշրջանի առանցքային շուկաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է  հունիսի 2-ին գործարանի  տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության,  գործարանը պետք է նվազեցնի նավթավերամշակումը, ինչը նաև անհնարին կդարձնի նավթամթերքի մատակարարումը ներքին շուկա։

--00--ԱՀ