Նախագահը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է զոհվածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

2022-06-08 / Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին: 

Հայկակ Արշամյանը ներկայացրել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը։ Հիմնադրամի տնօրենը հայտնել է նաև, որ առաջին փուլով Շուռնուխ, Խոզնավար, Արավուս և Դավիթ Բեկ համայնքներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Ճակատեն, Դավիթ Բեկ համայնքների դպրոցները:

Անդրադարձ է եղել նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերին:

--00—ԼՄ