ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Ելքն Աստծուց ճշմարիտ լույս առնելն է, որ սեփական անձդ ու սեփական մտածումներդ կարողանաս մի կողմ դնել: Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է Տեր Աբել քահանա Քարտաշյանը:
Նրա խոսքով՝ այսօր մենք անաստված ենք դարձել, հեռացել ենք հոգևորից, քաոս է տիրում, առաջին հերթին մեր հոգիներում, ու առաջին բանը, որ պետք է անենք, ապաշխարհությունն է:
«Մեր պատմությունը լեցուն է այն վիճակով, որ այսօր ունենք, երկու մտածելակերպ՝ բյուզանդամետ ու պարսկամետ, որի արդյունքում մենք պետություն ենք կորցրել: Մենք պետք է կրթենք մեր սերունդն Աստծով, Աստծո շնչով։ Մեր պատերազմը հոգու ու մարմնի դեմ չէ, մեր պատերազմն այս աշխարհի չերևացող իշխանների, իրենց ստեղծած պետությունների ու դրանց ոգիների դեմ է։ Մեր մեջ պակասում է հայամետ լինելը, իսկ դրա համար պետք է Քրիստոսին ճանաչել, որովհետև ինքն է մեզ ընտրել որպես առաջին ժողովուրդ իրեն վկայելու համար»,- ասել է քահանան:
Մանրամասները՝ տեսանյութում: