ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 14, 24News
Կայացել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը`Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված Պետական խորհրդում ընդգրկված են եղել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտի առաջատար փորձագետներ։
Նիստի ընթացքում ընդունվել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի գործունեության ծրագիրը եւ հստակեցվել աշխատանքային որոշակի ուղղություններ։
--00--ԱՀ