Տոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 15, 24News

default.jpg

Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարեւոր» հանդիպում» կանցկացնի։ Նա հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից՝ այն մակագրելով «հիասքանչ առավոտ Բաքվում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջան այցից առաջ Կլաարը Հայաստանում էր։

--00--ԶՀ