ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարից։
Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 13 մարզիկներից 12 հայրենիք են վերադարձել մեդալով, որից 5 ամենաբարձր հարգի: Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովհակիմյանը:
57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 71 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
-00--ԱՀ