ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցելու հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և այս ձևաչափի առնչությամբ ամերիկյան կողմի դիրքորոշմանը։
«ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմանիորեն աշխատել համախոհ գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մեր դերի միջոցով նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը»,-ասել է նա։
--00—ԼՄ