ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գեղամ Մանուկյանի գրառումից պարզվեց, որ Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած քպ-ական Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել 3-րդ կուրսի ավարտական քննությունները։ Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն։
Հիշեցնեմ բոլորին, ազատազրկվածներն իրավունք ունեն ուսումի։
«Նախկին» իշխանությունների ժամանակ ինձ առնվազն հայտնի են երկու նման դեպքեր՝ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունի և Մհեր Ենոքյան։ Ահա և ձեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Եվ ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի իրավապաշտպան կոչեցյալները»։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող իր որդուն թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար:
--00—ԼՄ